Օրաթերթը գրում է, որ ԱՄՆ-ում գործող հայկական մաֆիան ճնշում է գործադրել ամերիկյան TYT հեռուստաընկերության վրա, որպեսզի վերջինս իր եթերից հանի հայկական հանցավոր խմբավորման մեքենայությունների մասին պատմող տեսանյութը:
Այս ալիքի եթերում հեռարձակվող հանրահայտ «Ույգուրսկին և Կասպարյանը» շոուի մասնակիցները սպառնալիքներ են ստացել հայկական մաֆիայի կողմից, երբ իրենց հաղորդման ժամանակ անդրադարձել են այդ հանցավոր խմբի գործունեությանը: Որպես պատասխան` TYT-ն իր եթերից հանել է հայկական հանցվաոր խմբավորման մասին պատմող տեսանյութը: