Մոսկվայի հարավ-արևելյան հատվածում ավտովթարի հետևանքով Հայաստանի քաղաքացի է մահացել:
ՎԱԶ-2107-ի վարորդը ճանապարհ չի զիջել Kia Cerato մեքենային, որից հետո Kia-ն շրջվել և բախվել է Cherry Tigo մեքենային: Հուժկու հարվածից ՎԱԶ-2107-ի վարորդ` 42-ամյա հայաստանցին, տեղում մահացել է, մեքենայի ուղևորները ծանր վնասվածքներով տեղափոխվել են վերակենդանացման բաժին:
Kia-ի մեջ գտնվող երկու երիտասարդներ նույնպես վնասվածքներ են ստացել: