Home / Հայաստան / Անին գտնվում է կործանման եզրին, զգուշացնում է Համաշխարհային ժառանգության հիմնադրամը

Անին գտնվում է կործանման եզրին, զգուշացնում է Համաշխարհային ժառանգության հիմնադրամը

Համաշխարհային ժառանգության հիմնադրամը զեկուցյ է հրապարակել, որում նախազգուշացում է`Անիի ավերակները ոչնչացման եզրին են անտարբերության մատնվելու հետևանքով:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Անիի ավելի քան 200 հուշարձաններ, որոնք պատմական ժառանգություն են հանդիսանում, անհետացման վտանգի առջև են: Զեկույցը ուշադրությունը հատկապես բևեռում է 12 վայրերի վրա, որոնք անդառանալի վնասի և վերացման եզրին են: Դրանց թվում են Իրաքի տարածքում գտնվող Ասորեստանի նախկին մայրաքաղաք Նինվեն, Պաղեստինի Հիշամի պալատն ու Թուրքիայի տարածքում գտնվող Անին:

Միջազգային ժառանգության հիմնադրամի տվյալներով` Անիի ավերակ շինությունները կործանվում են, քանի որ հաճախ օգտագործվում են հանգիստը կազմակերպողների կողմից որպես ճաշկերույթի վայրեր, ինչպես նաև անօթևանների կացարաններ:
 
Հիմնադրամի գլխավոր տնօրեն Ջեֆ Մորգանը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ Անին աշխարհի լավագույն տեսարժան վայրերից է: Նրա կարծիքով` Անին քաղաքական բախումների կենտրոնում է հայտնվել` երկու պետութունների` Հայաստանի և Թուրքիայի սահմանին լինելու պատճառով, որոնց միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: