Home / Հայաստան / Թուրքիայի արտաքին առևտրի կեսը ապահովում է Ստամբուլը

Թուրքիայի արտաքին առևտրի կեսը ապահովում է Ստամբուլը

Թուրքիայի արտահանումների ցուցակի առաջին տեղում ստամբուլյան ընկերություներն են, որոնց արտահանման մասնաբաժինը 2010 թվականի կտրվածքով կազմել է 47%, իսկ ներմուծման մասնաբաժինը `52.6 %:

Արտահանումից ստացված եկամուտը 34,6 միլիարդ դոլարի է հասել, իսկ ներմուծման համար ծախսվել է 60,5 միլիարդ դոլար: Առևտրաշրջանառությանը ներգրավված է 23 319 ընկերություն, գրում է Taraf-ը:

Արտահանման ցուցակի երկրորդ տեղում Բուրսա քաղաքն է, որի 2610 ընկերությունները 7 միլիարդ դոլար են աշխատել: Իսկ երրորդ տեղում Քոջաելին է, որտեղ 904 ընկերություն արտահանման շնորհիվ 5,9 միլիարդ դոլար են ապահովել:

Նշենք, որ 2010 թվականի օգոստոսի վերջին Թուրքիայում 44261 արտահանող ընկերություն և 51297 ներմուծող ընկերություն է գրանցվել: