Home / Հայաստան / Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ին, 1986 թ. ծնված Ֆրունզիկ Հակոբյանը, վարելով ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենան, Գորիս-Տաթև ճանապարհի 35-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը:  Պատահարի հետևանքով Ֆրունզիկ Հակոբյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը` 1987 թ. ծնված Արամ Ա.-ն, վնասվածքներով բուժօգնության է դիմել Գորիսի հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: