«Դաշնակցությունը» մտադիր է հավաքներ անցկացնել մարզերում և այժմ նախապատրաստական աշխատանքներ է անցկացնում: Այս մասին այսօր ասուլիսին հայտարարել է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը` պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե Աշտարակում կայացած հանրահավաքից հետո իրենք հայտարարել էին այլ մարզերում անցկացվելիք հանրահավաքների մասին, որոնք, սակայն, չկայացան:
«Մենք ժամկետներ չենք նշել, բայց այդ գործընթացը կա, և մենք հիմա մարզերում նախապատրաստում ենք նման հավաքներ», – ասել է Ռուստամյանը:
Ինչ վերաբերում է հավաքի անցկացման վայրին, ապա, դաշնակցական գործչի խոսքով, դա կախված կլինի տեղի կառույցներից. «Տեղի կառույցներին այդ հրահանգը տրված է, հիմնական խնդիրները ճշտված են»: