Օրաթերթն անդրադարձել է ԱԱԾ տնօրենի առողջական վիճակին:
Ինչպես հաղորդում են իշխանական մեր աղբյուրները, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի որդին մեկնել է ներկայում Գերմանիայում բուժվող հոր մոտ: Հիշեցնենք, որ Գորիկ Հակոբյանի մոտ լյարդի քաղցկեղ է հայտնաբերվել, և բժիշկները վերջինիս արգելել են ինքնաթիռ նստել` նշելով, որ այդ պարագայում իրենք չեն կարող երաշխավորել, որ Գորիկ Հակոբյանը ողջ-առողջ կհասնի Հայաստան: Նշենք, որ Գորիկ Հակոբյանի բացակայության ժամանակ, արդեն մոտ մեկ ամիս ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարում է վերջինիս առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: