Ռումբի վերաբերյալ կեղծ ահազանգերը դպրոցական հաստատություններից տեղափոխվեցին կառավարական շենքեր, գրում է օրաթերթը:
Երեկ մենք տեղեկացանք, որ ՀՀ կառավարության մայր շենքի հետ կապված` ժամը 12-ին մոտ ահազանգ է ստացվել: Շենքում գտնվող բոլոր աշխատակիցներին իսկույն դուրս են հանել: Դեպքի վայր մեկնած փրկարարական ջոկատն ու ազգային անվտանգության ծառայության աշխատակցիները կես ժամ որոնելուց հետո այդպես էլ ռումբ չեն հայտնաբերել, ինչից հետո աշխատակազմը վերադարձել է շենք: Այս կեղծ ահազանգի վերաբերյալ, չգիտես ինչու, տեղեկատվությունը փորձում էին թաքցնել: