Օրաթերթը գրում է, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանը, որը մեկ տարի առաջ զբաղեցնում էր Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնը և այն լքեց Ալիկ Սարգսյանի հրամանով, նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբի պետ:
Սա նշանակում է, որ Երևան քաղաքի բոլոր օրինախախտ ոստիկանների նկատմամբ նշանակված ծառայողական քննություններն իրականացնելու է հենց Արթուր Մեհրաբյանը: