Հայաստանի արտգործնախարարությունն իր ուղղակի պարտականությունները կատարելու փոխարեն Հայաստանի` ապօրինի կերպով ընտրված իշխանությունների համար PR գործակալության գործառույթներն է իրականացնում` ստանձնելով Սերժ Սարգսյանի ավազակապետության փաստաբանի դերը միջազգային ասպարեզում: Նման հայտարարություն է արել ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը` Regnum-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով` ԱԳՆ-ում շատ են պրոֆեսիոնալները, բայց «տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նրանք ստիպված են արդարացնել Հայաստանի իշխանություններին»:
«Երբ ընտրությունները կեղծվում են, երբ բանակն են ներգրավում` խաղաղ ցուցարարների վրա կրակելու համար, ԱԳՆ-ն ստիպված այս խնդիրներով է զբաղվում, ինչի հետևանքով շատ քիչ ժամանակ է մնում իր հիմնական գործառույթներն իրականացնելու համար: Հենց սրանում է այսօրվա ԱԳՆ-ի դժբախտությունը»,- նշել է Արզումանյանը: