Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջին մի քանի ամիսների ընթացքում հետապնդումների է ենթարկվել հոգեկան հիվանդ տղամարդու կողմից, հաղորդոմ է գերմանական Bild-ը:
Ըստ պարբերականի աղբյուրի` անցյալ և նախանցյալ հանգստյան օրերին 45-ամյա մի տղամարդ ներխուժել է Մերկելի ամառանոց, որը գտնվում է Բեռլինի հյուսիսային շրջանում` Ուկերմարկի մերձակայքում:
Առաջին անգամ նա թակել է դուռը, երբ կանցլերը տանն է եղել, իսկ երկրորդ անգամ տանն է եղել միայն Մերկելի ամուսինը` Յոահիմ Զաուերը: Նշենք, որ սա առաջին դեպքը չէր, երբ տղամարդը հայտնվել է Գերմանիայի կանցլերի տան մերձակայքում: Մի քանի շաբաթ առաջ ոստիկանները նրան հայտնաբերել էին Մերկելի` Բեռլինի տան շքամուտքի մոտ:
Տղամարդու անձը հաստատվել է: Ներկա պահին նա գտնվում է հոգեբուժարանում: Նշենք, որ նա շատ զայրացած է եղել Մերկելի վրա, քանի որ վերջինս անձամբ չի պատասխանլ իր նամակներին: