ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որը նաև «Մաքս-Գրուպ» կոնցեռնի նախագահն էր` երեկ «Առավոտի» հարցին, թե որքան ներդրում էին արել «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` 2003-ին կապուղիների մրցույթում հաղթող ճանաչվելուց և արտոնագիր ստանալուց հետո, պատասխանել է.
«Մինչև 2005-ը ներդրում չենք արել: 2005-ին մեր բաժնետոմսերը վաճառել և այլևս կապ չունենք այդ հեռուստաընկերության հետ»:
Մինչդեռ մրցութային առաջարկում ներկայացված հավաստագրով` «Մաքս Գրուպը» հանձն էր առել իրականացնել հեռուստաընկերության զարգացման ֆինանսական ծրագիրը և 7 տարվա ընթացքում կատարել 2.5 մլն դոլարին համարժեք դրամային ներդրում:
Հիշեցնենք, որ կապուղիներ գալիք մրցույթում «Արմնույզը» պայքարելու «Ա1+» հեռուստաընկերության հետ, որը փակվել է 2002 թվականին: