Այսօր Բաշքիրիայում երկու մարդ է ձերբակալվել առևանգված ռուս գործարարի համար փրկագին ստանալու ժամանակ, հաղորդում է Известия-ն` վկայակոչելով Ներքին գործերի նախարարության մամլո ծառայության տվյալները:
Ձերբակալման գործողության ժամանակ հանցագործները կրակ են բացել ոստիկանների վրա և լքել են դեպքի վայրը: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրանցից մեկին, ով, ինչպես պարզվել է, Հայաստանի քաղաքացի է և հետախուզման մեջ է դասալքության համար:
Իրավապահ մարմիններն այժմ փորձում են ձերբակալել նրա հանցակցին: