Home / Армения / Մարադոնային ուրախացրել է Պաուլ ութոտնուկի մահվան լուրը

Մարադոնային ուրախացրել է Պաուլ ութոտնուկի մահվան լուրը

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան ուրախացել է Պաուլ ութոտնուկի մահվան լուրից:

«Ուրախ եմ, որ լքել ես մեզ, ութոտնուկ: Հենց քո պատճառով մենք աշխարհի չեմպիոն չդարձանք»,- գրել է Մարադոնան Twitter-ի իր բլոգում:

2010 թվականին ՀԱՀ-ում տեղի ունեցած ֆուտբոլի Աշխարհի Գավաթին Արգենտինայի հավաքականը դուրս մնաց պայքարից` մեկ քարորդ եզրափակիչում պարտվելով Գերմանիայի հավաքականին: Մինչ խաղը ութոտնուկը կանխագուշակել էր Արգենտինայի պարտությունը: