Նախօրեին, ռաբիսի կարկառուն ներակայացուցիչ Թաթան, հեռուստառաբիսի ոչ պակաս կարկառուն ներկայացուցիչներին հյուրընկալվելով, ծիծաղում էր ԱՄՆ իրավապահների կողմից իր հարցաքննվելու մասին տեղեկատվության վրա` կապված ԱՄՆ-ում հայկական հանցախմբի բացահայտման գործի հետ, ու համարում, որ դա արվել է թերթի մի քանի օրինակ վաճառելու համար:
Մենք տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ում գտնվող Թաթային հարցաքննել են հանցախմբի ղեկավար Պզոյի` Արմեն Ղազարյանի հետ կապը պարզելու համար: Ուշադրություն, ոչ թե հանցակցությունը, այլ ընդամենը կապ: Եվ ահա Թաթան հերքում է, որ իրեն այդ առիթով հարցաքննել են, ու միաժամանակ էլ հայտարում, թե Պզոն եղել է, կա ու կլինի իր ընկերը: Այսինքն` ռաբիսի ներկայացուցիչը մի կողմից հայտարարում է, թե իրեն չեն հարցաքննել, մի կողմից էլ, ըստ էության, ներկայացնում, որ ունեին հարցաքննելու բոլոր հիմքերը: