Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության կառավարությունների միջև Կատարի Պետության տարածքում աշխատուժի օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Այս երկրի իշխանությունների ներկայացուցիչներն ու գործատուները շահագրգռված են Հայաստանից մասնագետներ հրավիրելու հարցում և բավական գրավիչ պայմաններ են առաջարկում նրանց։