ՀՌԱՀ-ը երեկ հրապարակեց հեռուստածրագրերի մարզային սփռման եթերային հեռարձակում իրականացնելու ևս 7 մրցույթների մասնակիցների ցանկը, գրում է «Առավոտը»:
Եվ պարզվեց, որ 7-ից 5-ին էլի մասնակցում են մեկական հեռուստաընկերություններ: Մրցակցություն կա միայն երկու դեպքում. թվային հեռարձակման ցանցի միջոցով Կոտայքի մարզում հեռարձակում իրականացնելու համար միմյանց հետ մրցելու են «Աբովյան» և «Սիրակ» ընկերությունները, իսկ Շիրակի մարզում` «Ցայգ» ՍՊԸ-ն և «ՉԱՊ» ՍՊԸ-ն, որը հեռարձակում է «Գալա» հեռուստաընկերությունը: