Օրաթերթը նշում է, որ մոտ ժամանակներս Պետեկամուտների կոմիտեն կարող են կիսել:
Ինչպես հաղորդում են իշխանական մեր աղբյուրները, առաջիկայում իշխանությունները մտադիր են նորից կիսել Պետեկամուտների կոմիտեն և առանձնացնել հարկայինն ու մաքսայինը: Ավելին, մեր տեղեկություններով, արդեն նույնիսկ հավանական թեկնածուների անուններ են շրջանառվում: Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների` հարկայինը տրվելու է Գագիկ Խաչատրյանին, ով, մինչև ՊԵԿ-ի կազմավորումը, եղել է մաքսայինի պետ, իսկ ահա մաքսայինը, ըստ որոշ տեղեկությունների, հնարավոր է, ղեկավարելու է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` Նեմեց Ռուբոն: