Օրաթերթը տեղեկություններ է հայտնում Հայաստանին չտրամադրված վարկի մասին:
Մեր ունեցած տեղեկություններով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջերս Չելյաբինսկում վարկի թեմա է բացել: Մասնավորապես, այնտեղ համապատասխան միջոցառման ժամանակ համապատասխան մարդկանց խնդրել է Հայաստանին մեկ միլիարդ ԱՄՆ դոլար վարկ տրամադրել: Այնուհետ մեկ միլիարդի խնդրանքը վերաձևակերպվել է` դառնալով 500 միլիոն դոլար: Վարկատուները, սակայն, վարչապետին հասկացնել են տվել, որ իրենք վարկ չեն տրամադրում: