Home / Армения / Հայաստանն ու Իսրայելը պարտավոր են սերտ կապեր ունենալ. Սերժ Սարսգյան

Հայաստանն ու Իսրայելը պարտավոր են սերտ կապեր ունենալ. Սերժ Սարսգյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ հայ-իսրայելական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում առավել կամրապնդվեն ու կզարգանան:

Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ պատմական խորը արմատներ և ճակատագրի բերումով բազում ընդհանրություններ ունեցող երկու հինավուրց ժողովուրդները պարտավոր են սերտ հարաբերություններ և ակտիվ համագործակցություն ունենալ թե´ քաղաքական, և´ թե տնտեսական ու մշակութային ոլորտներում:

Դեսպան Շմուել Մեյրոմը վստահեցրել է, որ կանի առավելագույնը, որպեսզի երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատումից հետո ձևավորված լավ հարաբերությունները զարգանան, քանի որ Իսրայելն այդ հարաբերությունները ցանկանում է դարձնել գերազանց: Դեսպանի խոսքով` ընդհանրությունների շարքում ունենալով նաև պատմականորեն ձևավորված մեծաթիվ սփյուռք և ձգտելով տարածաշրջանում խաղաղության ու բարեկեցության` Հայաստանն ու Իսրայելը համագործակցությամբ կարող են շատ բան անել այդ նպատակներին հասնելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: