Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի դուստրը կարող է ամուսնանալ Մոսկվայում Կորեայի դեսպանատան նախկին աշխատակցի որդու հետ, գրում է Joongangdaily թերթը:
Վերջերս ծովակալ Յոնգ Ժոնգ-Գուն, ով ժամանակին աշխատել է Մոսկվայի դեսպանատանը, Ճապոնիայում Կորեայի դեսպան Քվոն Չուլ Հյուի հետ ընթրելիս ասել է, թե իր կրտսեր որդին շուտով ամուսնանալու է Պուտինի կրտսեր դստեր հետ:
Մոսկվայում Կորեայի դեսպանատան մամլո ծառայությունից հաղորդել են, որ իրենք նման տեղեկատվություն չունեն: Մամլո ծառայության ներկայացուցիչները ոչ հերքել, ոչ էլ հաստատել են Յոն Ժոնգ-Գուի` դեսպանատանն աշխատելու փաստը, գրում է gazeta.ru-ն: