Home / Армения / «Առավոտ». Մայրապետյանի ընտանիքը երեք կապուղի կունենա

«Առավոտ». Մայրապետյանի ընտանիքը երեք կապուղի կունենա

Օրաթերթի տեղեկություններով` Հայաստանում կա ընտանիք, ով երեք հեռուստաալիք է տնօրինելու:

«Առավոտի» ճշտած տեղեկություններով` հանրապետական սփռմամբ «ՌՏՌ-Պլանետա» ալիքի հաղորդումները վերահեռարձակելու հայտ ներկայացրած «Անսվեր» ՍՊԸ-ի հիմնադիր ու տնօրեն Լևոն Սուլթանյանը Բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի առաջին ամուսնությունից որդին է, այսինքն` Սամվել Մայրապետյանի խորթ զավակը: Այսպիսով, նոր մրցույթի հետևանքով էլ Մայրապետյանը շարունակելու է ունենալ 3 արտոնագիր` Հ2-ի, «Ասնվերի» և «Պարադիզի» համար, որոնց միջոցով իրականացնելու է հեռարձակում: