Home / Հայաստան / «Առավոտ». «Վստրեչի» կամուրջը պատրաստ է

«Առավոտ». «Վստրեչի» կամուրջը պատրաստ է

Օրաթերթը տեղեկացնում է, որ մոտ օրերս տեղի կունենա Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի ուղետարի պաշտոնական բացումը, որը հասարակության շրջանում ավելի հայտնի է որպես «Վստրեչի» կամուրջ:

Կամրջի վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են, և այն ամբողջությամբ պատրաստ է: Երեկ այդ հատվածով նույնիսկ ավտոմեքենաներ էին երթևեկում: Նշենք, որ կամրջի վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռևս անցյալ տարի, սակայն դադարեցվեցին, քանի որմասնագետների ուսումնասիրությունից հետո պարզվեց, որ կամուրջը պետք է ոչ թե վերանորոգել, այլ հիմնովին քանդել և նորը կառուցել: Աշխատանքները վերսկսվեցին 2010թ. մարտից: