Home / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Գլխավոր շտաբի պետի դիրքերը թուլանում են

«Չորրորդ ինքնիշխանություն». Գլխավոր շտաբի պետի դիրքերը թուլանում են

ՀՀ Պաշտպանության նախարարության մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրները տեղեկացնում են, որ հայոց բանակի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի դիրքերը բանակում սկսել են թուլանալ:

Նա առաջվա ազդեցությունը չունի բանակի բարձրաստիճան սպաների վրա: Եվ չի բացառվում, որ հենց այս հանգամանքով է պայմանավորված Խաչատուրովի որդու գրած հրաժարականը` բանակային N կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

Խաչատուրովին փաստացի մեկուսացնելու նախաձեռնությունը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է, քանի որ նա բանակում տեղի ունեցող խայտառակ սկանդալների պատճառը փնտրում է հենց Խաչատուրովի մեջ: Ամեն անգամ, երբ Սեյրան Օհանյանը լսում է, որ Յուրի Խաչատուրովը հերթական անգամ մտել է խաղատուն և մի կլորիկ գումար տանուկ տվել, բարկանում է ու ասում, թե «այ դրա համար էլ խայտառակ ենք լինում»: Հիմա նա Խաչատուրովի շատ պարտականություններ դրել է իր այլ ենթակաների վրա` դրանով փորձելով բանակում տիրող իրավիճակը վերահսկել: