ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը (ՓԵՎԾ) 2010 թվականի նոյեմբերի 3-ին նշեց Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի մանկապարտեզի վերանորոգման ավարտը` հնարավորություն ընձեռելով համայնքի 40 մանուկների ստանալ նախադպրոցական կրթության:
Միջոցառմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, ԱՄՆՄԶԳ/Հայաստանի առաքելության ծրագրերի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Շերիլ Գրոսմանը, Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, ԱՄՆՄԶԳ/Հայաստանի առաքելության, Սի Էյջ Էֆ/ Հայաստանի, Շեն ԲՀԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև գյուղի համայնքը, ասված է ԱՄՆ-ը դեսպանատան մամուլի հաղորդագրության մեջ:
Հայ-ադրբեջանական սահմանին մոտ գտնվող գյուղում մանկապարտեզի երկհարկանի շենքը կառուցվել էր վաթսունականների վերջին: Իր գործունեությունը վերսկսելու համար` իննսունականներին հայ զինվորներին որպես ապաստան ծառայած այս շենքը ամբողջական վերանորոգման կարիք ուներ: Սի էյջ Էֆը ամբողջապես վերակառուցեց մանկապարտեզը, ներառյալ ներքին տարածքի վերանախագծումը, դռների և պատուհանների տեղադրումը, պատերի սվաղումն ու ներկումը, էլեկտրալարային համակարգի բարելավումը, տաք և սառը ջրի համակարգի ստեղծումը, զուգարանների վերանորոգումը և տանիքի կառուցումը: Շենքն անձրևից պաշտպանելու նպատակով և առաջին հարկում կատարված նյութական ներդրումները պահպանելու համար, Սի Էյջ Էֆը երկրորդ հարկում նույնպես տեղադրեց նոր ջեռուցման համակարգ և պատուհաններ՝ ինչպես նաև միջոցներ ձեռնարկեց տարածքի բարեկարգման համար: Մանկապարտեզի կահավորումը ապահովել է «Շեն» ԲՀԿ-ն: