Վրաստանում Greenberg Quinlan Rosner հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ հարցման մասնակցիների 67%-ը ընդունում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վարած քաղաքանությունը:
Բնակչության 28%-ը դեմ է նախագահի և կառավարության քաղաքականությանը:
Հարցումներ են անցկացվել նաև Սահմանադրական նոր փոփոխությունների վերաբերյալ: Հարցման մասնակցիների այն զանգվածը, որը ծանոթ էր փոփոխություններին, ըստ որի վարչապետի լիազորությունները մեծանում են, դրական են վերաբերում փոփոխություններին` 76%-ը կողմ է, իսկ 18%-ը դեմ է: Հարցման մասնակցիների 37%-ը, ովքեր ծանոթ չէին Սահմանադրական փոփոխություններին կողմ են դրանց, իսկ 10%-ը դեմ են:
Հարցումն իրականացվել է 2010 թվականի սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին, հարցմանը մասնակցել է ավելի քան 1200 մարդ: