ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Կապկովը, ով Քսենիա Սոբչակի հետ սիրային կապի պատճառով հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում, բաժանվել է կնոջից:
Ռոման Աբրամովիչի 34-ամյա օգնականն ու ընկերը խոստովանել է LifeNews-ին, որ խաղաղ համաձայնության է եկել իրեն երկու երեխա պարգևած կնոջ հետ:
Նրա խոսքով, այժմ ինքը Քսենիա Սոբչակի «կավալերն է»:
Կապկովն անձամբ հերքել է այն բանբասանքները, թե Սոբչակը հանդիպում է ամուսնացած տղամարդկանց հետ:
«Ես պաշտոնապես ամուսնալուծվել եմ, խաղաղ ճանապարհով, իսկ Սոբչակի հետ հարաբերությունների մասին պատմել չեմ ցանկանում, սակայն այստեղ թաքցնելու ոչինչ չկա: