Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը վարձել է Endeavor Group լոբբիստական ընկերությանը, որպեսզի վերջինս աջակցի ռուսաստանցի միլիարդատեր Օլեգ Դերիպասկային ԱՄՆ մուտքի արտոնագրի տրամադրման հարցում, գրում է «Մարկեր» պարբերականը:
Մի քանի տարի է` Դերիպասկայի մուտքն ԱՄՆ արգելված է, քանի որ ամերիկյան կառավարությունը նրան կասկածում է ռուսական մաֆիայի հետ կապեր ունենալու մեջ: Բացառության կարգով 2009 թվականին նրան ժամանակավոր մուտքի արտոնագիր էին տրամադրել ԱՄՆ երկու անգամ այցելելու համար, որի ընթացքում նա բանակացություններ է վարել General Motors ընկերության հետ:
Դերիպասկան տարիներ շարունակ փորձել է ինքնուրույն լուծել ամերիկյան վիզա ստանալու հարցը: Առաջին անգամ նրան հրաժարվել են մուտքի արտոնագիր տրամադրել 1998 թվականին, երբ Վաշինգթոնը կասկածներ ուներ, որ նա անօրինական գործունեություն է ծավալում: Այս ժամանակից ի վեր գործարարին չի հաջողվել ԱՄՆ-ի մուտքի արտոնագիր ստանալ: