Վրացական խորհրդարանի պատգամավոր Կոբա Խաբազին և նրա ալպինիստ ընկերները առաջարկել են Վրաստանի «Սև անծանոթը» լեռը կոչել ի պատիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի:
Տեղի ԶԼՄ-ի փոխանցմամբ` Խաբազին արդեն իսկ տեղեկացրել է իր ցանկության մասին Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը: Նշենք, որ Թբիլիսիում ԱՄՆ նախագահներից մեկի անունով փողոց կա:
Ջորջ Բուշ կրտսերի անվան փողոցը Թբիլիսիում բացվել է 2005 թվականին սեպտեմբերին: