Օրաթերթի տեղեկություններով, շուտով դատարան է մտնելու հայտնի Youtube-յան հերոս, «Եղնիկներ» կոչվող զորամասի մայոր Սասուն Գալստյանի գործը:
Վերջինս արդեն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը»: