Home / Հայաստան / «Հրապարակ». Հայկական բանակում զինվորները խայտառակ պայմաններում են աշխատում

«Հրապարակ». Հայկական բանակում զինվորները խայտառակ պայմաններում են աշխատում

Սահմանային որոշ զորամասերում մեր զինվորները ծառայում են խայտառակ կենցաղային պայմաններում, տեղեկացնում է օրաթերթը:

Օրինակ, Քելբաջարի որոշ դիրքերում, խրամատներում անգամ քնապարկեր չեն տալիս: Իսկ եղածներն էլ ջուր են քաշում, զինվորներն ու սպաները քնում են թաց քնապարկերի մեջ, ու ոմանք, երիկամների, լյարդի հիվանդություններ են ստացել և բուժվում են զինվորական հոսպիտալում: Այս առիթով մեր հարցմանն ի պատասխան ՊՆ նորանշանակ խոսնակ Դավիթ Կարապետյանը հայտարարեց. «Էս պահին չկան բուժվողներ, գուցե մի երկու տեղ լինի, բայց էդպիսի պրոբլեմ չունենք բանակում: Եթե հիմա մեկը մրսածությունից ջերմություն ունի կամ մի տեղը ցավել է, կարծում եմ` դա լուրջ խնդիր չի բանակի համար: Չկան գրանցված մասսայական դեպքեր»: Փաստորեն, եթե խոսքը բանակի լայն մասսաներին չի վերաբերում, բանակի համար դա խնդիր չի դիտվում: