Ինդոնեզիայում ժայթքած Մերապի հրաբուխի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել: Հրաբուխը մի շարք ավերածությունների և տեղահանումների պատճառ է դարձել, հաղորդում է AP գործակալությունը:
Այժմ տեղում փրկարարներ են աշխատում, ովքեր հրաբուխի ստորոտին գտնվող այրված տներից փորձում են դուրս բերել մարդկանց այրված մարմինները:
Տուժածներից շատերը ծանր այրվածքներ են ստացել: Նրանց արագ կերպով հիվանդանոց են տեղափոխել:
Սարդջիտո հիվանդանոցի ներկայացուցիչ Հերու Նողրոհոյի խոսքով` հիվանդանոցը լեփ-լեցուն է, իսկ հիվանդանոցի դիահերձարանում այս պահին գտնվում է 54 մարդու աճյուն: