Home / Հայաստան / «Ժամանակ». ԱԱԾ պետի պաշտոնի համար պայքարը մեկնարկել է

«Ժամանակ». ԱԱԾ պետի պաշտոնի համար պայքարը մեկնարկել է

Չնայած ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը դեռ պաշտոնավարում է, սակայն, ըստ լավատեղյակ աղբյուրների, ԱԱԾ-ում լուրջ պայքար է սկսվել այդ պաշտոնի համար, տեղեկացնում է «Ժամանակը»:

ԱԱԾ պետ դառնալու համար պայքարում են Գորիկ Հակոբյանի երկու տեղակալները` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր Արզուման Հարությունյանն ու Ռոմիկ Հարությունյանը: Վերջինս նոյեմբերի 8-10-ը Դուշանբեում մասնակցելու է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստին: Եվ քանի որ պատվիրակությունը ղեկավարելու է անձամբ ինքը, սկսել է մերձավոր շրջապատում հայտարարել, որ շուտով ոչ միայն պատվիրակությունը, այլև` ԱԱԾ-ն կգլխավորի: