Home / Армения / Պամելա Անդերսոնը վթարի է ենթարկվել

Պամելա Անդերսոնը վթարի է ենթարկվել

Պամելա Անդերսոնը, ով այժմ Իսրայելում է, ճանապարհատրանսպորտային միջադեպի զոհ է դարձել, հաղորդում է MIGnews.com-ը:

Անդերսոնն Իսրայել է ժամանել պարային մրցույթի ժյուրիի կազմում հանդես գալու նպատակով:

BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով Անդերսոնին պետք է նկարահանման հրապարակ հասցներ, կորցրել է ղեկի վերահսկողությունը և հարվածել է սյանը:

Անդերսոնը չի վնասվել, թեև շատ է վախեցել: