Եվրոպական հանձնաժողովը 11 ավիաընկերությունների տուգանել է 800 միլիոն եվրո գումարի չափով` 1996-2006 թվականներին օդային բեռնափոխադրումների սակագների շուրջ հանցավոր պայամնավորվածության գալու պատճառով, հաղորդում է BBC-ն:
Եվրամիության մրցակցության հարցերով զբաղվող հանձնաժողովի ղեկավար Խոակին Ալմունիայի խոսքով` եթե հանձնաժողովը չմիջամտեր այս հարցին, ապա «այս անօրիանականությունները դեռ երկար ժամանակ կշարունակվեին»:
Բրիտանական British Airways ավիաընկերությունը տուգանվել է 104 միլիոն եվրո չափով, Air France-KLM-ն` 340 միլիոն եվրոյի չափով, Cargolux Airlines-ը` 79,9 միլիոն եվրոյով:
Այս պատժամիջոցները կիրառվել են 2006 թվականից Եվրահանձնաժողովի, Միացյալ Նահանգների և Ասիայի հատուկ մարմինների կողմից իրականացվող գործողությունների հետևանքով:
«Ցավալի է, որ այսպիսի խոշոր ավիաընկերությունները որոշում են իրենց գները` ի վնաս եվրոպական ընկերությունների և եվրոպական օգտատերերի»,-հայտարարել է Ալմունիան: