Home / Հայաստան / Իրանը ցանկանում է տիրանալ Կասպից ծովի ավելի քան 20 տոկոսին

Իրանը ցանկանում է տիրանալ Կասպից ծովի ավելի քան 20 տոկոսին

Իրանի նախագահի խորհրդական Ախունդզադեն կարծում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությանն է պատկանում Կասպից ծովի շատ ավելի քան 20 տոկոսը` համաձայն 1921 և 1940 թվականներին Իրանի և նախկին Խորհրդային Միության միջև կնքված համաձայնագրերի:

«Իրանը երբեք չի դադարի պայքարել իր իրավունքների համար և նպատակներին հասնելու համար: Մեզ համար այս դիրքը սկզբունքային է»,- Press TV-ին մեջբերում է Ախունզադեհի խոսքերը:

Ախունզադեհը մեծ կարևորություն է տալիս Կասպից ծովի երկրների միջև համագործակցությանը:

Այդ երկրների թվում են Իրանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը, որոնց միջև Կասպից ծովի կոնվենցիա է ստորագրվելու, որը   կարգավորելու է աշխարհի ամենամեծ լճի հետ կապված բոլոր խնդիրները: 

Նշենք, որ Իրանը չի ճանաչում Կասպից ծովին վերաբերող բոլոր այն համաձայնագրերը, որոնք ստորագրվել են առանց այդ երկրի մասնակցության մյուս երկրների միջև: Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը, իրենց հերթին, չեն ճանաչում Իրանի և Խորհրդային Միության միջև առկա համաձայնագրերը:

Tekali Taxi