Մոսկվայում անհայտ անձինք առևանգել են Lexus մակնիշի ավտոմեքենա, որը պատկանում է Հայաստանի դեսպանատանը: Այս մասին գրում է РБК-ն` վկայակոչելով Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչության տրամադրած տվյալները:
Պատահարը տեղի է ունեցել Մոսկվայի հարավ-արևմտյան հատվածում: Գողացված ավտոմեքենան մոտ 100 հազար դոլար է գնահատվում: