Սաուդյան Արաբիայի բնակիչները այլևս չեն կարող օգտվել Facebook սոցիալական կայքից, գրում է AP գործակալությունը` վկայակոչելով երկրի կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների հանձնաժողովի ներկայացուցչի տվյալները:
Երկրի կառավարությունն արգելափակել է ցանցը, քանի որ Facebook-ը չի համապատասխանում երկրի պահպանողական ու բարոյական նորմերին:
Facebook սոցիալական ցանցի արգելափակումը, սակայն, ժամանակավոր բնույթ է կրում, իսկ թե երբ այն կվերաբացվի, դեռ հայտնի չէ:
Facebook Statistics-ի վիճակագրական տվյալների համաձայն` Սաուդյան Արաբիայում Facebook-ի մոտ 3 միլիոն օգտատեր կա:
Հիշեցնենք, որ 2010 թվականի ընթացքում մի շարք երկրներ արգելափակել էին Facebook սոցիալական ցանցը, այդ թվում` Ուզբեկստանը, Պակիստանը, Սիրիան, Չինաստանը, Իրանը, Հյուսիսային Կորեան: