ՀՀ երկու քաղաքացիների կողմից Վրաստանում գերհարստացված ուրան վաճառելու գործով ՀՀ ԱԱԾ-ն կալանավորել էր Գարիկ Դադայանին, որի պնդմամբ իրեն առաջադրված` ուրանի մաքսանենգությամբ զբաղվելու մեղադրանքն անհիմն և շինծու է, գրում է օրաթերթը:
18 գրամ գերհարստացված ուրան վաճառելու փորձի համար Թբիլիսիում ձերբակալված Սմբատ Տոնոյանը և Հրանտ Օհանյանն իրենց ցուցմունքներում նշել են, որ ուրանը ձեռք են բերել Գարիկ Դադայանից: Վերջինս «ՀԺ»-ին հասցեագրված իր նամակում գրել է, որ Տոնոյանի և Օհանյանի հետ ինքը որևէ գործարք չի կնքել:
«Նշված մեղադրանքը ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ վրացական հատուկ ծառայությունները ցանկանում ենվրաց-ռուսական հարաբերություններում ներքաշել նաև հայկական կողմին»,- նշված է Դադայանի` մեր թերթին հասցեագրված նամակում: Իսկ թե իրեն մեղադրելն ինչպես պետք է նպաստի հայկական կողմին վրաց-ռուսական հարաբերությունների մեջ ներքաշելուն Դադայանը չի պարզաբանում: