Home / Հայաստան / Վաճառվել է աշխարհի ամենաթանկ գինին

Վաճառվել է աշխարհի ամենաթանկ գինին

Christie’s աճուրդի տանը գինիների աճուրդի ընթացքում Chateau Cheval-Blanc գինու տեսակի 6 լիտրանոց շիշը վաճառվել է 304 375 դոլարով: 1947 թվականի բերքից ստացված այս գինին մինչ աճուրդը 150-250 հազար դոլար էր գնահատվում: Գնորդի անունը գաղտնի է պահվում:

Christie’s աճուրդի տանը նշում են, որ գինու համար վճարված գինը ռեկորդային է: Մինչ սա ամենաթանկ վաճառված գինին 1869 թվականի բերքից ստացված Chateau Lafite գինին էր համարվում: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Sotheby’s աճուրդում այս գինու 3 շիշը  230 հազար դոլարով էր վաճառվել: