Home / Армения / «Հայկական ժամանակ». Պրեսկոտը կոշտ է խոսել Հայաստանի հարցի մասին

«Հայկական ժամանակ». Պրեսկոտը կոշտ է խոսել Հայաստանի հարցի մասին

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը նախօրեին Փարիզում կայացած մոնիտորինգի նիստի ընթացքում անսպասելիորեն անդրադարձել է Հայաստանի հարցին և շատ կոշտ ելույթ է ունեցել, գրում է օրաթերթը:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը Փարիզից երեկ մեզ փոխանցեց, որ Պրեսկոտն իր մտահոգություններն է հայտնել մեր երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի վերաբերյալ և նշել, որ, իր տպավորությամբ, «գործերն այդքան էլ լավ չեն ընթանում»: Պրեսկոտը խոսել է մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, մարտի 1-ի մասին և նշել, որ իր առաջիկա այցի ընթացքում այդ հարցերը լինելու են ուշադրության կենտրոնում: Այցը սպասվում է եկող տարեսկզբին: Ջոն Պրեսկոտը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կկատարեն ստանձնած պարտավորությունները: Բրիտանացի համազեկուցողի սույն ելույթը թերևս կարելի է նախազգուշական համարել ՀՀ իշխանություների համար: Այլապես եվրոպական այդ կառույցը կանցնի սանկցիաների կիրառման:

Tekali Taxi