Օրաթերթը տեղեկացնում է, որ Սանահինի լոկոմոտիվային դեպոյի լուծարումից հետո անաշխատանք մնացած աշխատակիցները շարունակում են բողոքել:
Նոյեմբերի 17-ին Սանահին էին ժամանել «Հարավկովկասյան երկաթուղիների» շարժական ծառայության պետ Ռոմիկ Ստեփանյանը, տեղակալը և արհմիության նախագահը, որոնք նոր հաստիքացուցակներ էին բերել և հավատացնում էին, որ ամեն ինչ լավ է լինելու, սակայն դեպոյի աշխատակիցները վստահ են, որ խաբում են. երեկ արդեն 4 հոգու ազատել էին աշխատանքից: Քննարկման ժամանակ աշխատակիցները վրդովվել են ու լքել դահլիճը: