Այսօր Կառավարության շենքի մոտ հավաքվել էին մի խումբ իրանցի ուսանողներ, ովքեր եկել էին իրենց բողոքն արտահայտելու Իրանում մարդու իրավունքների ոտնահարման և բռնության բազմաթիվ դեպքերի առիթով:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են Իրանում իրականացվող մահապատիժները խորհրդանշող «կախաղան»` որպես նվեր իրենց կառավարությանը: Շենքի մոտ հավաքված ոստիկանները, սակայն, արգելեցին իրանցիրներին տեղադրել կախաղանը` խորհուրդ տալով «գնալ իրենց երկրում բողոքել»:
Epress.am-ի թղթակցի հարցին, թե ինչու են իրենք բողոքում Հայաստանի կառավարության շենքի մոտ, երիտասարդներն ասել են, որ ցանկանում են, որ ամբողջ աշխարհն իմանա և դատապարտի Իրանում մարդու իրավունքների խախտումները, մասնավորապես, քարկոծման և կախաղանի միջոցող իրականացվող մահապատիժները:
«Ուզում ենք, որ Հայաստանի կառավարությունն էլ դատապարտի Իրանում իրականացվող բռնությունները», – ասել է երիտասարդներից մեկը: