Google ընկերությունը նոր ծառայություն է ստեղծել օնլայն գնումներ կատարելու համար: Նոր կայքը կոչվում է Boutiques.com, գրում է The Wall Street Journal-ը:
Boutiques.com-ը մյուս նմանատիպ կայքերից տարբերվում է նրանով, որ գնորդին չի առաջարկում ինչ-որ բան գնել հենց կայքից: Boutiques-ն ուղեցույց է, որի օգնությամբ գնորդը կարող է գտնել իրեն անհրաժեշտ ապրանքն ու ձեռք բերել արտադրողի կայքից: Այս կայքի որոնման բազան մի քանի հարյուր դիզայներական ընկերությունների տվյալներ է ընդգրկում:
Boutiques.com նոր կայքը նախատեսված է միայն կանանց համար, սակայն Google-ը մտադիր է ընդլայնել ապրանքների տեսականին: