Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». «Նաիրիտի» աշխատողներին վճարեցին մեկ ամսվա աշխատավարձը

«Հայկական ժամանակ». «Նաիրիտի» աշխատողներին վճարեցին մեկ ամսվա աշխատավարձը

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բանկային հաշիվներին փոխանցվել է նրանց մեկ ամսվա աշխատավարձը, տեղեկացնում է «Հայկական ժամանակը»:

Գործարանը նրանց պարտք է ևս երեք ամսվա աշխատավարձ: Նոյեմբերի 12-ին «Նաիրիտի» հարյուրավոր աշխատակիցներ բողոքի երթ էին կազմակերպել դեպի ՀՀ նախագահի նստավայր, որտեղ նրանց ընդունեց և լսեց նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Ու թեև ժողովրդի հետ հանդիպման ընթացքում նա չկարողացավ զսպել իրեն և օգտագործեց իր միջավայրին մի քանի հոգեհարազատ բառ` ինչպես «համբալը», սակայն խոստացավ, որ գործարանի աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձը մեկ շաբաթվա ընթացքում կվճարվի, իսկ մյուս ամիսների համար գործարանի տնօրեն Վահան Մելքոնյանը կպարտավորվի միջոցներ փնտրել: Գործարանի աշխատակիցներից երեկ տեղեկացանք, որ մնացած երեք մաիսների մասին դեռ խոսք չկա, իսկ իրենք դեռ պարապուրդում են: «Նաիրիտ» գործարանի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից երեկ հայտնեցին, որ աշխատանք է տարվում գործարանի վերագործարկման խնդրի լուծման ուղղությամբ: