Home / Հայաստան / Բուսաբանական այգին կմաքրեն աղբից

Բուսաբանական այգին կմաքրեն աղբից

Նոյեմբերբերի 20-ին Երիտասարդական ակումբների դաշնությունը կազմակերպում է շաբաթօրյակ Երևանի Բուսաբանական այգում:

Համաձայն Facebook սոցիալական ցանցում տեղադրված հայտարարության` FYCA (Երիտասարդական ակումբների դաշնություն) կազմակերպությունն իր մի խումբ կամավորների աջակցությամբ կազմակերպում է աղբահավաքման շաբաթ: Այդ շաբաթվա մեկ օրը կտրամադրվի գեղեցիկ, սակայն աղտոտված Բուսաբանական այգու մաքրմանը: Մասնակիցները կհավաքեն և կտեսակավորեն աղբը:

Միջոցառումը տեղի կունենա Շաբաթ օրը` նոյեմբերի 20-ին, ժամը 14:00-ից մինչև 17:00-ը: