Օրաթերթը ներկայացնում է ՀՀՇ-ի երիտթևի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականի պատճառի իր վարկածը:
Երեկ Լիբանանում սկսվել է Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական ռեֆորմիստական կուսակցությունների (ELDR) հավաքը, որին հրավիրված է եղել նաև ՀՀՇ երիտասարդական թևը: Այս հավաքին մեկնող պատվիրակության ձևավորումը ՀՀՇ-ում նոր սկանդալի պատճառ է դարձել: Լիբանան են մեկնել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի որդին և դուստրը, վարչության անդամներ Լևիկ Խաչատրյանի որդին և հարսը, Քոչար Դավթյանի որդին: Չնայած երիտթևի ղեկավար Կարեն Կարապետյանը մեզ հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ հերքեց, սակայն, մեզ հասած լուրերով, հենց սա է եղել ՀՀՇ-ից նրա դուրս գալու իրական պատճառը: Ավելին` նրա հետ ՀՀՇ շարքերը լքել են նաև մոտ 35 երիտասարդներ, որոնց այս օրերին համոզում են հետ վերցնել իրենց դիմումները: