ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 21-ին տեղեկատվություն է ստացել հայ-թուրքական պետական սահմանի՝ ՌԴ ԴԱԾ ՍՎ-ի 13-րդ սահմանապահ ուղեկալի տեղամասում սահմանի խախտման վերաբերյալ:
Նույն օրը ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սուրենավան համայնքի մոտակայքում թվով 7 սահմանախախտները հայտնաբերվել և ձերբակալվել են։
Փաստի առիթով ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 329-րդ (ապօրինի սահմանի հատում) հոդվածի հատկանիշներով, հայտնում են ԱԱԾից: