Օրաթերթն անդրադառնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Բջնի» հանքային ջրերի գործարանի վարույթին: Նշենք, որ եվրոպական դատարանում «Բջնիի» նախկին սեփականատեր Սուքիասյանների ընտանիքը հանդես է գալիս ընդդեմ Հայաստանի Հանրապետության` չհամաձայնելով «Բջնին» աճուրդից վաճառելու որոշման հետ: Այժմ «Բջնի» գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:
Մեզ հասած տեղեկություններով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, թեև դեռ չի սկսվել Խաչատուր Սուքիասյանի «Բջնի» գործարանի հետ կապված գանգատի վարույթը, սակայն ինչ-որ նախնական քննարկում է տեղի ունեցել, որի ժամանակ ակնհայտ է դարձել, որ այդ գործով Հայաստան պետությունը պարտվելու է : Ըստ մեր աղբյուրների, դրա արդյունքում ավելի կարագանա Ստրասբուրգի դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանի պաշտոնաթողության պրոցեսը:Այդ վճռով պարտությունը մեր իշխանությունների համար խիստ ցավոտ է լինելու , և նրանք անպայման քավության նոխազ են փնտրելու: Իսկ ո՞վ , եթե ոչ Ալվինա Գյուլումյանը: