Մանկական «Եվրատեսիլի» հաղթող Վլադիմիր Արզումանյանն իր երգը նվիրել է բոլոր հայերին: Այս մասին փոքրիկ երգիչն ասել է այսօր «Օրանժ»-ի գլխավոր խանութում կայացած լրագրողների հետ հանդիպմանը:
Վլադիմիրը պատմել է, որ ինքը բոլորովին չի հուզվել բեմի վրա, իսկ նրա ուսուցիչ և պրոդյուսեր Լիրա Քոչարյանն ասել է, որ Վլադիմիրը փոքրուց ազատ և շփվող երեխա է եղել, այդ իսկ պատճառով հեշտ է եղել նրա մեջ հղկել դերասանական տաղանդը:
Լրագրողների այն հարցին, թե հայ և արտասահմանյան երգիչ-երգչուհիներից ում է նախընտրում, Վլադիմիրը նշել է Լիլիթ Հովհաննիսյանի, Ռազմիկ Ամյանի, Սթիվի Ուոնդերի և Մայքլ Ջեքսոնի անունները:
«Եվրատեսիլի» հաղթողը ևս մեկ անգամ շեշտել է, որ իրեն աստղ չի զգում. «Ես աստղ չեմ, աստեղը երկնքում են»:
Ասուլիսի վերջում «Օրանժի» գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան պատանի արտիստներին հանձնել է բրենդավորված պայուսակներ և դրամապանակներ, Վլադիմիրին` iPad, իսկ Hip Hop Life-ի անդամներին` հեռախոսներ: